Երեկ կայացած «Չելսի»-«Բազել», «Բենֆիկա»-«Ֆեներբախչե» պատասխան խաղերով որոշվեցին Եվրոպայի լիգայի եզրափակիչ դուրս եկած թիմերը: Դրանք են` անգլիական «Չելսին», որ երկու հանդիպումում էլ հաղթանակ է տոնել (1:2 եւ 3:1) պորտուգալական «Բենֆիկան» (0:1 եւ 3:1): Ասենք, որ «Չելսին» լիգայի գործող չեմպիոնն է եւ փաստորեն մայիսի 15-ին Ամստերդամում փորձելու է պահպանել տիտղոսը:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ